-
10.09.2018|
01:39
Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ պաստառներ փակցնելը օրենքի խախտում չէ` «Իմ քայլը» դաշինքի ավագանու թեկնածուների սեպտեմբերի 9-ին մամուլի ասուլիսում նշեց դաշինքի ցուցակի առաջին համար Հայկ Մարությանը:
-
10.09.2018|
01:37
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր և Իլհամ Ալիևի հանդիպում կազմակերպելու առաջարկ չի ստացել` Տավուշի մարզում «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ընդգծեց, որ ՌԴ նախագահի հետ խոսել են ԼՂ հարցի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի և կոնտեքստի մասին:
-
10.09.2018|
01:35
Իջևանում հրավիրվել է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
10.09.2018|
01:22
Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաբի հակամարտության կարգավորմանը: Նա ընդգծել է, որ իրեն հաճախ են հարցնում՝ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պատրա՞ստ է փոխզիջումների:
-
10.09.2018|
01:21
ՀՀ-ն ունի բոլոր լծակները ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը թույլ չտալու համար` «Զինուժին» հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
10.09.2018|
01:20
Հայաստանում ապրիլինի տեղի ունեցած հեղափոխության մեջ արտաքին որևէ ուժ չի միջամտել` «Զինուժին» հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
10.09.2018|
01:19
Պետությունները և ժողովուրդները շատ ուժեղ զարգացած ինքնապահպանման բնազդ ունեն, և այն թավշյա հեղափոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, նաև այդ բնազդի արտահայտությունն էր, «Զինուժին» հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
29.07.2018|
01:56
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի պնդմամբ, Քոչարյանը որևէ մեղք չի գործել:
-
27.07.2018|
23:29
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց։ Քիչ առաջ դատարանը բավարարեց Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը:
-
27.07.2018|
11:39
Հուլիսի 27-ին Լուսնի ունիկալ խավարում է լինելու: ՆԱՍԱ-ի տվյալներով` ամենաերկարը 21-րդ դարում: Որոշ հաջողակներ այդ եզակի երևույթը կարող են տեսնել 1 ժամ 43 րոպե: Լուսնի խավարում է լինում, երբ Երկիրը հայտնվում է Արևի ու Լուսնի միջև և մեր արբանյակի վրա ընկնում է Երկրի ստվերը: Այսինքն` երեք երկնային մարմինները հայտնվում են մեկ շարքում: